Չինաստանը նոր հարված է հասցրել Alibaba-ի սեփականատիրոջը՝ հեռացնելով դիտարկիչը

Չինաստանը նոր հարված է հասցրել Alibaba-ի սեփականատիրոջը՝ հեռացնելով դիտարկիչը

Չինաստանի իշխանությունները հերթական հարվածն են հասցրել Alibaba-ի հիմնադիր և սեփականատեր Ջեք Մաին: Ընկերության կողմից մշակված դիտարկիչը ՉԺՀ-ում հեռացվել է հավելվածների մի քանի խանութներից:

Այդ մասին միանգամից մի քանի լրատվամիջոց է հաղորդել: Առաջինն արձագանքել է Financial Times-ը՝ հաղորդելով, որ դիտարկիչն անհետացել է Android-սարքավորումների հավելվածների խանութներից, որոնք պատկանում են սմարթֆոնների չինական արտադրողներին:

Ընդ որում, հարավկորեական սմարթֆոնները դեռ թույլ են տալիս տեղադրել այն: Նաև այն հասանելի է UC Browser և Apple App Store հավելվածների խանութում:

Արգելափակումը տեղի է ունեցել թոք շոուի հետ կապված սկանդալից հետո: CCTV պետական ​​հեռուստաընկերությամբ հեռարձակվող շոուի ժամանակ նոր դիտարկիչը քննադատել են բժշկական ծառայության գովազդի համար, որն իբր մոլորության մեջ է գցում հաճախորդներին:

Նաև ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինն ասել է, որ Պեկինը պայքարելու է հսկայածավալ տվյալներ կուտակած առնանց-հարթակների դեմ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում