«ՀԱՄԱՍ»-ի զինյալները Գազայում թունել են պայթեցրել

«ՀԱՄԱՍ»-ի զինյալները Գազայում թունել են պայթեցրել

Պաղեստինցի զինյալները «Իզեդդին ալ-Քասամ» բրիգադներից, որոնք արմատական ​​«ՀԱՄԱՍ» շարժման ռազմական թևն են, Գազայի հատվածում թունել են պայթեցրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է ռազմական կոմյունիկեում, որը հրապարակվել է «Տելեգրամ»-ում:

«Հաջր-էդ-Դիք շրջանում մեր զինվորները ականապատել են թունելը և գործի են դրել պայթուցիկ սարքը, երբ դրան մոտեցել է հակառակորդի հատուկ նշանակության ջոկատը»,- ասվում է տեքստում և ընդգծվում, որ  հակառակորդը կորուստներ է կրել:

Մեկ այլ թակարդ է լարվել Ջեբալի անկլավի հյուսիսում, որտեղ դիվերսիոն գործողության ընթացքում օգտագործվել է երկու տոննա կշռող իսրայելական երկու չպայթած հրթիռ։ «Ոչնչացվել է հինգ տանկ, որոնք զրահամեքենաների շարասյունով շարժվել են Գազայի կենտրոնական շրջաններ», - նշվում է տեքստում։

Ռաֆահ անկլավի հարավում արմատականները ծանր ականանետերից կրակ են բացել իսրայելական մեքենայացված պարեկի վրա՝ սպանելով և վիրավորելով մի քանի զինվորների։


Հետևեք մեզ նաև Տելեգրամում