Բերդիմուհամեդովը ստանձնել է Թուրքմենստանի նախագահի պաշտոնը

Բերդիմուհամեդովը ստանձնել է Թուրքմենստանի նախագահի պաշտոնը

Սերդար Բերդիմուհամեդովն այսօր ստանձնել է Թուրքմենստանի նախագահի լիազորությունները։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։

Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Աշխաբադի Ռուհեթ պալատում՝ խորհրդարանի երկու պալատների, կառավարության անդամների, զինվորականության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նա կղեկավարի երկիրն առաջիկա 7 տարիներին։

Արտահերթ ընտրությունները երկրում անցկացվել են մարտի 12-ին՝ 9 թեկնածուների մասնակցությամբ։ Հաղթել է նախագահի որդին՝ փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովը՝ հավաքելով 72,97% ձայն։ Նա 41 տարեկան է։ Ավարտել է Թուրքմենստանի գյուղատնտեսական համալսարանը, մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ է։ Ամուսնացած է, ունի 1 որդի և 3 դուստր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում