«Ֆիլիպինների նախագահի՝ «սպանել» հրամանն օրինական է, քանի որ այն ուղղված է եղել զինված ապստամբների դեմ». խոսնակ
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հրամանը զինված ապստամբներին սպանելու մասին օրինական էր:
Այս մասին այսօր հայտարարել է նրա խոսնակ Հարի Ռոկը՝ կաթոլիկ առաջնորդների՝ օրերս 9 ակտիվիստների սպանությունները դատապարտելու ֆոնին, գրում է Reuters-ը:
Նշենք՝ ավելի վաղ իրավապաշտպան խմբերը հայտարարությամբ էին հանդես եկել, որում իրենց մտահոգությունը և վրդովմունքն էին արտահայտել իշպանության՝ ակտիվիստների սպանությունների կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել 2 օր առաջ հակաապստամբական գործողությունների քողի ներքո:
«Նախագահի «սպանել, սպանել, սպանել» հրամանն օրինական է, քանի որ այն ուղղված է եղել զինված ապստամբների դեմ», - ճեպազրույցում ասել է նրա խոսնակը՝ հավելելով, որ կառավարությունը դեռ կքննի միջադեպը:
Հիշեցնենք՝ Ֆիլիպինների կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովը, որը եկեղեցական ազդեցիկ խումբ է, հայտարարությամբ դատապարտել էր «Արյունոտ կիրակի»-ի ընթացքում իշխանության կիրառած ավելորդ ուժը և բռնությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ֆիլիպիններում շարունակվող կոմունիստական ապստամբությունը բախում է Ֆիլիպինների կառավարության և Նոր ժողովրդական բանակի միջև, որը Ֆիլիպինների մարքսիստ-լենինիստ-մաոիստական կոմունիստական կուսակցության զինված թևն է:
Հակամարտությունը կապված է նաև Ֆիլիպինների Ազգային ժողովրդավարական ճակատի հետ, որը ծառայում է որպես Ֆիլիպինների Կոմունիստական կուսակցություն քաղաքական թև:
Կարծիքներ