Վերաքննիչ բողոք է ներկայացվելու․ Ռուստամ Բադասյանը՝ իր վերաբերյալ կայացված դատական ակտի մասին

Վերաքննիչ բողոք է ներկայացվելու․ Ռուստամ Բադասյանը՝ իր վերաբերյալ կայացված դատական ակտի մասին

 Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վերաքննիչ բողոք կներկայացնի։ Այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Նախշքարյանը, քննության առնելով Ռուստամ Բադասյանն ընդդեմ Նարեկ Մալյանի` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումը, որոշում է կայացրել հայցը մերժել, և հօգուտ պատասխանողի բռնագանձել 200 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Բադասյանի խոսքով՝ դատավարությունն ընթացել է մի շարք դատավարական նորմերի խախտմամբ, ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն, որը մերժվել է։ «Հետևաբար նման վճիռը անակնկալ չէր: Սահմանված ժամկետում կներկայացվի վերաքննիչ բողոք»,- նշեց Ռուստամ Բադասյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում