Ի՞նչ պետք է անի «Բարսելոնան» Մեսսիին պահելու համար
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան աշխատում է Լիոնել Մեսսիի նոր` 3 տարվա պայմանագրի ուղղությամբ՝ փորձելով ամեն կերպ համոզել նրան մնալ թիմում։ Այս մասին հաղորդում է ESPN-ն։ Խնդիրն այն է, որ «Բարսելոնան» այլևս չի կարող Մեսսիին այնքան վճարել, որքան նա հիմա է ստանում՝ տարեկան 75 մլն եվրո:
Լապորտայի նոր գաղափարը նրանում է, որ Մեսսիին ավելի երկարաժամկետ պայմանագիր առաջարկի ճգնաժամից դուրս գալուց հետո նրա աշխատավարձի նվազեցումը կոմպենսացնելու պայմանով։
Մեսսին, որի պայմանագիրն արդեն հունիսի վերջին ավարտվում է, ավելի վաղ ցանկություն էր հայտնել պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ։ Բայց ինչպես գրում է աղբյուրը՝ ճգնաժամի պայմաններում Լապորտան նման պայմաններով գործարք չի կարող իրեն թույլ տալ, դրա համար էլ հույս ունի համոզել Մեսսիին ստորագրել երկու տարով պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգման հնարավորությամբ։
Կարծիքներ