Ցավոք այս օրերին գտնվում եմ տեւական բուժման մեջ, և դեռևս դժվարությամբ եմ մասնակից լինում աշխատանքներին. Հայկ Չոբանյան

Ցավոք այս օրերին գտնվում եմ տեւական բուժման մեջ, և դեռևս դժվարությամբ եմ մասնակից լինում աշխատանքներին.  Հայկ Չոբանյան

Սիրելի բարեկամներ, սիրելի տավուշցիներ, ցավոք այս օրերին գտնվում եմ տեւական բուժման մեջ, և դեռևս դժվարությամբ եմ մասնակից լինում աշխատանքներին: Մենք շատ ուժեղ ենք, մենք շատ իմաստուն ենք, մենք անսահման սիրում ենք մեր հայրենիքը, մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը իսկական հերոսներ են, հազարավոր, տասնյակ հազարավոր: Համախմբվենք իրար շուրջ, խումբ-խումբ, միասին: Զինվորական, գիտնական, շինարար, գործարար, հողագործ, ուսուցիչ, յուրաքանչյուրս մեեեծ գործ ունենք, անենք այն, ինչ ամենալավն ենք կարողանում անել: Հայաստանը ամուր ու արժանապատիվ ոտքի կանգնելու և աշխարհին ու սերունդներին նոր որակի հաստատակամությամբ, անվտանգությամբ, համարձակությամբ երկիր պիտի պարտադրի: Ես գիտեմ, որ այդպես էլինելու: Մենք մեր սերունդներին շատ ավելի ապահով ու հզոր երկիր ենք ժառանգելու, քան նույնիսկ երազում ենք, քան նույնիսկ երազում ենք։

Հայկական, միասնական, հզոր, հպարտություն երկիր: Եվ դրան պիտի հասնենք համահայկական, հզոր, հպարտ, հավատով լի պայքար- աշխատանքով, պայքար - արարումով, որտեղ կենտրոնում պետք է լինի հավատը, նվիրվածությունը, պրոֆեսիոնալիզմը, գիտելիքը:

Սկսենք հենց հիմա, այս պահին, անմիջապես։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում