Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները քննարկել են ԿԺԴՀ-ի հրթիռների արձակումը

Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները քննարկել են ԿԺԴՀ-ի հրթիռների արձակումը

Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԿԺԴՀ-ի վերջին հրթիռների արձակումները։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը ։

Բանակցություններին մասնակցել են Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Տակեո Մորին, ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը և Կորեայի Հանրապետության փոխարտգործնախարար Չո Հյոն Դոնը։ Նրանց կարծիքով՝ ԿԺԴՀ-ի գործողությունները «զգալի սպառնալիք են տարածաշրջանի, այդ թվում՝ Ճապոնիայի ու Հարավային Կորեայի համար, ինչպես նաև լուրջ մարտահրավեր են համաշխարհային հանրությանը»։ Այս առումով երեք երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ ամրապնդելու իրենց զսպող ներուժը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում