Ֆրանսիայում ավտովթարի հետևանքով միևնույն ընտանիքից 5 երեխա է մահացել. 4 մեծահասակների վիճակը ծայրահեղ ծանր է

Ֆրանսիայում ավտովթարի հետևանքով միևնույն ընտանիքից 5 երեխա է մահացել. 4 մեծահասակների վիճակը ծայրահեղ ծանր է

Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտում միևնույն ընտանիքի 9 անդամներ ավտովթարի են ենթարկվել, ինչի հետևանքով 5 երեխա մահացել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով France Bleu ռադիոկայանին:

Վթարը տեղի է ունեցել 19:00-ի սահմաններում Ֆրանսիայի հարավարևելյան հատվածում գտնվող Դրոմ դեպարտամենտի մայրուղում: Renault Scenic մակնիշի ավտոմեքենան թռել է ճանապարհից, շրջվել և այրվել: Ավտոմեքենայում եղել են մեկ ընտանիքից 9 մարդ, որոնցից 5-ը՝ երեխաներ, մահացել են, 4 մեծահասակներին հաջողվել է դուրս գալ այրվող ավտոմեքենայից, սակայն նրանք լուրջ այրվածքներ են ստացել, և այժմ նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Դեպքի վայր են մեկնել ավելի քան 50 փրկարարներ և երեք ուղղաթիռ տուժածներին հոսպիտալացնելու համար:

Միջադեպի քննությունը դեռ նոր է սկսել, սակայն առաջին վկայությունները մատնացույց են անում տրանսպորտային միջոցի արգելակման հետ կապված խնդիրներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում