Վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար սահմանվեց գրավոր ընթացակարգ

Վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար սահմանվեց գրավոր ընթացակարգ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար գրավոր ընթացակարգ սահմանել առաջարկող օրինագիծը: 

Կառավարության հեղինակած ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 75 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

«Առաջարկվող փոփոխությունները միտված են Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն՝ նպաստելով ողջամիտ ժամկետում գործերի քննությանը»,- ասված է օրենքի նախագծում:

Գործող օրենսգրքերով վարչական գործերի քննության համար գրավոր կամ պարզեցված կարգ նախատեսված չէր, ինչը շարունակաբար հանգեցրել է դատարանների ծանրաբեռնվածության մեծացմանը: Ուստի, առաջարկվել էր վերոնշյալ գործերի քննության համար վարչական դատավարությունում ներդնել գրավոր ընթացակարգ:

Գրավոր ընթացակարգի պայմաններում գործի քննությունն իրականացվում է առանց «բանավոր լսումների»՝ առանց կողմերի ուղղակի մասնակցության:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում