Օգտվելով Մատենադարանի, Էջմիածնի գրապահոցների և ԵՊՀ արխիվներից՝ լեհահայ համայնքը և ՀԱԵ-ն ներկայացնող գիրք է ստեղծվել
Սփյուռքի գլխավոր հանձնակատարն ընդունել է Լեհաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանին։ Այս մասին տեղեկացնում է Հանձնակատարի ֆեյսբուքյան էջը:
Վերջինս ներկայացրել է մայիսին Լեհաստանում Պատվո հյուպատոսարանի բացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները և առաջիկա նախաձեռնությունները:
Լեհաստանի հայոց թեմի ձևավորման 655-ամյակին ընդառաջ, օգտվելով Մատենադարանի, Էջմիածնի գրապահոցների և ԵՊՀ արխիվներում գտնվող նյութերից՝ պատվավոր հյուպատոսի և Արցախի թեմի ջանքերով ստեղվծել է մի գիրք, որը ներկայացնում է լեհահայ համայնքը և Հայ Առաքելական եկեղեցին 11-17-րդ դարերում։
Ծրագրերից մյուսը կաթոլիկական եկեղեցու առաջնորդ Հովհաննես Պողոս 2-րդ Պապի հայանպաստ գործունեության և հայ-լեհական դարավոր բարեկամության, ինչպես նաև Լեհաստանի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված խաչքարի կամ հուշարձանի տեղադրումն է։
Կարծիքներ