Լիբանանի իշխանությունները նախատեսում են հինգ օրվա ընթացքում ավարտել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը
Լիբանանի իշխանությունները պլանավորում են հինգ օրվա ընթացքում ավարտել Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը: Այս մասին չորեքշաբթի OTV հեռուստաալիքին հայտնել է Լիբանանի մաքսային ծառայության ղեկավար Բադրի Դահերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հույս ունենք հետաքննության ընթացքում հստակ արդյունք ունենալ հինգ օրվա ընթացքում»,- ասել է նա: Լիբանանի մաքսային ծառայության ղեկավարի խոսքով` համապատասխան ցուցումները տրվել են հանրապետության Նախագահ Միշել Աունի եւ վարչապետ Հասան Դիաբի կողմից:
Վերջին տվյալներով` մահացել է ավելի քան 100 մարդ, վիրավորվել է մոտ 4 հազար մարդ: Երկրում սուգ է հայտարարվել:
Կարծիքներ