Չեմպիոնների լիգան վերսկսվում է

Չեմպիոնների լիգան վերսկսվում է

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան ձմեռային դադարից հետո վերսկսվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 14-ին 1/8 եզրափակիչի շրջանակներում կկայանա երկու հանդիպում:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Պարկ Դե Պրենս» մարզադաշտում ՊՍԺ-ն կընդունի Մյունխենի «Բավարիա»-ին:

Օրվա մյուս խաղում «Միլան»-ը տանը` «Սան Սիրո» մարզադաշտում, ուժերը կչափի Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հետ:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում