Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ փուլի հանդիպումներից մեկը. ՀՖՖ
Բոսնիական Բանյալուկա քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Բորաց Բանյա Լուկա» (Բոսնիա և Հերցեգովինա)-«Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) պատասխան հանդիպումը։ Այն կսպասարկի հայ մրցավարների անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Կարծիքներ