Աշխատանքային այցով Ալավերդիում են եղել Լոռու մարզպետն ու ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը (լուսանկարներ)
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային այցով եղել է Ալավերդի խոշորացված համայնքում՝ այստեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով: Մարզի ղեկավարին միացել է նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Այս մասին տեղեկացնում է մարզպետարանը:
Իրականացվող ծրագրերից առաջինը Ալավերդի բնակավայրի բազմաբնակարան շենքերի բարեկարգումն է, ինչի հետ կապված դժգոհության ալիք էր բարձրացել: Օրեր առաջ անձրևաջրերը հեղեղել էին դեռևս հիմնանորոգման ընթացքում գտնվող շենքի վերևի հարկերի բնակարանները:
Մարզի ղեկավարն այցելել է նաև վերջերս բարեկարգված Արցախյան պատերազմների զոհերին նվիրված պուրակ, ծաղիկներ խոնարհել նահատակների շիրիմներին։
Ալավերդի համայնքում սուբվենցիոն միջոցներով իրականացվում է նաև գյուղական բնակավայրերի ոռոգման և խմելու ջրամատակարարման ցանցերի վերանորոգում: Երկու ծրագրերի ընդհանուր արժեքը շուրջ 98 մլն դրամ է: Համայնքում կառուցվում են նաև ճեմուղիներ։
Ընթացող աշխատանքների վերաբերյալ մարզպետ Արամ Խաչատրյանն իր դիտարկումներն է արել: Հորդորել է աշխատանքներն իրականացնել խիստ որակով և ավարտին հասցնել սահմանված ժամկետներում:
Կարծիքներ