Մեկնարկում է Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների լիցենզիաների տրամադրման հայտերի ընդունման գործընթացը

Մեկնարկում է Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների լիցենզիաների տրամադրման հայտերի ընդունման գործընթացը

Հայաստանում հունվարի 3-ից մեկնարկում է ներմուծվող խոշոր եղջերավոր անասունների և խոզի մսի, թռչնամսի, սերբական ծագում ունեցող պանիրների, սպիրտային թրմօղիների, ծխախոտի, վիետնամական ծագում ունեցող երկարահատիկ բրնձի լիցենզիաների տրամադրման հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը։

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել +374 11 597 228, +374 11 597 229 հեռախոսահամարներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում