Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինային օգնությունը ներդրում է սեփական անվտանգության համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է «ՌԻԱ Նովոստին», այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով դաշինքի կողմից մեծ գումարներ տրամադրելու և Կիևին օգնելու հարցը:
«Անհրաժեշտ է հիշել, որ Ուկրաինային տրամադրվող օգնությունը բարեգործություն չէ, այլ ներդրում մեր սեփական ընդհանուր անվտանգության համար: Եթե Ուկրաինան պարտվի, այդ ներուժը կարող է սպառնալ դաշինքի երկրներին։ Ռուսաստանի հետ հարևանությունը մեզ համար իր գինն ունի», - ասել է Ստոլտենբերգը
Կարծիքներ