Դիլիջանում տեղի է ունեցել «Quanta» ծրագրի ամառային դպրոցի փակման արարողությունը

Դիլիջանում տեղի է ունեցել «Quanta» ծրագրի ամառային դպրոցի փակման արարողությունը

Դիլիջանում տեղի ունեցավ «Quanta» ծրագրի ամառային դպրոցի փակման արարողությունը, որի ժամանակ հավաստագրեր հանձնեցի մասնակիցներին:

10 օր Հայաստանի 5 բուհերի 37 ուսանողներ կուտակեցին գիտելիքների մեծ պաշար և նախապատրաստվեցին սեպտեմբերին մեկնարկելիք մագիստրոսական կրթական ծրագրին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ  «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրին կարող են դիմել ոչ միայն ամառային դպրոցին մասնակցած ուսանողները, այլև ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության և ՏՏ բնագավառում առնվազն բակալավրի որակավորում ստացած մասնագետները։

«Շնորհավորելով մասնակիցներին՝ հույս հայտնեցի, որ այս ծրագրի շնորհիվ նրանք կկարողանան դառնալ այն մասնագետները, որոնց ներուժն ու փորձը կծառայի ի շահ Հայաստանի: «Իմ քայլը» հիմնադրամը ստեղծել է այդ հնարավորությունը, մնում է օգտվել դրանից և ուժերի առավելագույն չափով մղվել քվանտային աշխարհի բացահայտմանը:

Այդ գործում նրանց կօգնեն աշխարհի առաջադեմ բուհերի հայազգի գիտնականները, որոնք հրավիրվելու են Հայաստան: Մագիստրոսական կրթական ծրագիրը կտևի 1.5 տարի, և «Իմ քայլը» հիմնադրամը հոգացել է, որ ուսանողներն այս ճանապարհն անցնեն առանց ֆինանսական ծանրաբեռնվածության. նրանց կտրամադրի կրթաթոշակ»,-գրել է Հայրապետյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում