ԵՄ-ն երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը երկարաձգելու որոշումը։ ԵՄ Խորհրդի համապատասխան որոշումը հրապարակված է «Եվրամիության պաշտոնական ամսագրում»։
«Սահմանափակիչ միջոցառումները պետք է երկարաձգվեն մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը»,- ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակվելու հաջորդ օրը։
ԵՄ արտաքին ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ցուցակում ներկայումս ընդգրկված է 1386 ֆիզիկական անձ և 171 ընկերություն։
Կարծիքներ