Հաջողություն աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ․ Սոս Ջանիբեկյան

Հաջողություն աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ․ Սոս Ջանիբեկյան

 Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեսյբուքի իր էջում Մեսսիի մասին գրառում է կատարել՝ անվանելով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ և հաջողություն մաղթել նրան․

«Շատ դժվար է այս սպորտաձևի մեջ ասել , ո՞վ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը և իհարկե շատ դժվար կլիներ: Ես շնորհակալ եմ նրան , որ այդ գործը թեթևացրեց :

Ֆուտբոլի ստեղծած գնահտականների և որակավորումների մեջ միշտ կլինի վիճելի, թե ո՞վ է ամենալավը , քանզի աշխարհը մրցույթի ձեվաչափը կառուցել է ոգեշնչելու այլ ոչ դատելու և լավ ու վատ անելու :

Բայց ես կարող եմ մի բան վստահ ասել և իմ չափորոշիչների մեջ անկեղծ գնահատել :

Ես չեմ տեսել մի ֆուտբոլիստ ,որի մեջ համախմբված էր տարբեր ունակությունների տաղանդ:

Նմանատիպ ֆիզիկական տվյալներով կարողանար տենց կոռպուս դներ, տենց արագ վազեր , տենց փոքր շառավղում մարմնով խաբեր աշխարի լավագույն պաշտպաններին ,հարձակվողի դերում գերազանցեր և մրցեր աշխարհի լավագույն ռմբարկուների հետ , խաղը կորդինացնելու բնական բնազդ ունենար , ամենաարագ վազքի ժամանակ այնքան մոտ պահեր գնդակը ոտքին , որ քեզ նույնիսկ թվար, թե ոտքին է կպած , ցանկացած դրության մեջ իր 70% գոլ խփելու հնարավորությունը ավելի անկարևոր համարեր խաղակցի 100% անոց հնարավորությունից, լավագույն ասիսթի ռեկորդների շեմին գործեր ,որպես գոլային փոխանցում կատարող , խաղ կառուցելու մեջ ,երբեք չսխալվեր ,նահանջի ժամանակ միանար պաշտպանությանը, այնպիսի գոլեր աներ , որոնք դարպասապահի կողմից չեն կասեցվել ,ոչ թե գնդակի ուժգնության ընթացքի շնորհիվ ,այլ հաշվարկած շառավղի , խաղընկերներին մեջքով զգար, ակումբից ակումբ չվազեր,ֆուտոլային զգացղությունը օրգանիզմի հետ ապրեր,միշտ իր թիմին հավատարիմ մնար, թիմային հաջողությունը սեփական փառքից շատ գնահատեր , ֆուտբոլն իրենից շատ սիրեր և համեստ պահվածքով ցանկացած ակնհայտ հաղթանակի ժամանակ , բոլորին օրինակ ծառայեր:

Հաղթանակը թիմին շնորհեր , պարտությունն իր վրա վերցներ:

Լավագույն պաս տվողներ կլինեն , լավագույն հարձակվողներ , խաղ կառուցողներ , թիմային ոգին պահողներ , ռմբարկուներ , շուտ կողմնորոշվողներ, արագ վազողներ , ֆուտբոլային ճշգրիտ զգացողություններ ունեցողներ , խաբս տվողներ , բայց էդ բոլորը միարժամանակ ամենալվը անողներ , ինչպես անում էր այս այլմոլորակայինը ,ցավոք էլ չենք տեսնի:

Հաջողություն Աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ» :

Հետևեք մեզ նաև Տելեգրամում