Վիլեն Գալստյանի ստեղծած փայլուն կերպարներն ընդմիշտ կմնան հայ պարարվեստի պատմության մեջ. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա բալետի հայ մեծանուն արտիստ, պարուսույց, Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան մասին:
Վիլեն Գալստյանի բալետային գործունեությունը մի ամբողջ ստեղծագործական դարաշրջան էր, որը հարստացրեց թե՛ հայրենական, թե՛ համաշխարհային բալետը: Նրա հրաշալի մենակատարի և տաղանդավոր բեմադրիչի արվեստով ու վարպետությամբ հիացել են ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրի մեծահամբավ բեմերում:
Վիլեն Գալստյանի ստեղծած փայլուն բալետային կերպարները, որոնք կերտելու գաղտնիքները նա երկար տարիներ նաև փոխանցում էր իր սաներին, ընդմիշտ կմնան հայ պարարվեստի և բալետի պատմության մեջ։
Ցավակցում և մխիթարանքի խոսքերս եմ հղում մեծ արտիստի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին»:
Կարծիքներ