Եվրոպական լրագրողների ասոցիացիան կոչ է արել անհապաղ արգելել Russia Today-ի հեռարձակումները

Եվրոպական լրագրողների ասոցիացիան կոչ է արել անհապաղ արգելել Russia Today-ի հեռարձակումները

Եվրոպական լրագրողների ասոցիացիան (AEJ) համերաշխություն է հայտնել Ուկրաինայի գործընկերներին և կոչ է արել անհապաղ արգելել Ռուսաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող միջազգային տեղեկատվական Russia Today (RT) հեռուստատեսության հեռարձակումները ԵՄ բոլոր երկրներում: Այս մասին հայտնում է «Դոյչե Վելլեն»։

Շաբաթ օրը՝ փետրվարի 26-ին հրապարակված հայտարարության մեջ ասոցիացիան RT-ն բնութագրում է որպես «ապատեղեկատվության և ստի բացահայտ զենք»: Որպես օրինակ՝ նշվում է հաղորդագրություն, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «իբր Կիևից փախչելու հրահանգներ է ստացել ԱՄՆ-ից»։

«RT-ն պետք է անհապաղ արգելափակվի, իսկ նրա «լրագրողները» հեռացվեն ԵՄ անդամ բոլոր երկրներից: Նախկին քաղաքական գործիչները, ինչպիսիք են Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, որն աշխատում է Կրեմլում, պետք է ենթարկվեն նույն պատժամիջոցներին, ինչ Պուտինի շրջապատը և ռուսական բանկերը», -  ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում