Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ, ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ, ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Սյունիքի մարզ:Այդ մասին տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նշվում է, որ այցի ընթացքում դեսպան Քվինը հանդիպել է տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնակիչների հետ: Վերջիններս ԱՄՆ դեսպանին են ներկայացրել անվտանգության միջավայրին վերաբերող իրենց համատարած մտահոգությունները:

Դեսպանն այցելել է նաև այցելեց Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին։

«Յուրաքանչյուրն արժանի է ապահովության և անվտանգության, որն իր հետ կբերի տևական և արդարացի խաղաղությունը,- նշել է
Քրիստինա Քվինը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում