Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Սոֆիայի միջազգային մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Սոֆիայի միջազգային մրցաշարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 5 մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում:

Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը՝ եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասնելով Ճապոնիայի ներկայացուցիչ Կյոտարո Սոգաբեի նկատմամբ և դառնալով ոսկե մեդալակիր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ) արծաթե, իսկ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը բրոնզե մեդալներ են նվաճել։ 82 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է երկու ըմբիշ՝ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Կարապետ Չալյանը և Սամվել Գրիգորյանը:

Նրանք միմյանց հետ մրցել են 1/8 եզրափակչում, որտեղ 2-1 հաշվով հաղթել է Գրիգորյանը: Վերջինս, սակայն, հաջորդ գոտեմարտում 2-7 հաշվով զիջել է Բուլղարիայի ներկայացուցչին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում