Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Օգոստոսի 2-ին Ադրբեջանի Բարդա շրջանի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ, հայտնում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական հանրապետական կենտրոնը:

3,3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են «Բարդա» սեյսմիկ կայանից 10 կիլոմետր հյուսիս-արևելք ՝ Բաքվի ժամանակով 20:56-ին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 31 կիլոմետր խորության վրա, մակերևույթի վրա երկրակեղևի ոչ մի թրթռում չի զգացվել:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում