Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 16.5 հա տարածքում բռնկված հրդեհները
Փետրվարի 27-ից 28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 5000 քմ,
Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ 1000 քմ, Ուջան գյուղում՝ 1.1 հա,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 5000 քմ, Արտաշատ քաղաքում՝ 7200 քմ, Վեդի քաղաքում՝ 4500 քմ, Երասխ գյուղում՝ 1000 քմ, Լանջազատ գյուղում՝ 3200 քմ, Նիզամի գյուղում՝ 2000 քմ, Հայանիստ գյուղում՝ 4000 քմ,
Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում՝ 1200 քմ, Մուսալեռ գյուղում՝ 1500 քմ, Բաղրամյան գյուղում՝ 3000 քմ,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 300 քմ, Ստեփանավան քաղաքում՝ 10.3 հա,
Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում՝ 1 հա,
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 300 քմ,
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1000 քմ,
Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 300 քմ:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 16.5 հա։
Կարծիքներ