ԱԱ 2022. Մարոկկոն պարտության մատնեց Պորտուգալիայի հավաքականին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

ԱԱ 2022. Մարոկկոն պարտության մատնեց Պորտուգալիայի հավաքականին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում մրցեցին Մարոկկոյի ու Պորտուգալիայի հավաքականները։

Խաղի 42-րդ րոպեին, գեղեցիկ փոխանցում ստանալուց հետո, Էն-Նեիրիին գլխի հարվածով գրավեց Կոշտայի դարպասը։

Պորտուգալիայի հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն խաղը սկսեց պահեստայինների նստարանին, բայց 51-րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ:

Պորտուգալիայի հավաքականը ոչ մի կերպ չկարողացավ ճեղքել Մարոկկոյի պաշտպանությունը և խաղն ավարտվեց 1:0 հաշվով։

Մարոկկոն պատմության մեջ առաջին աֆրիկյան հավաքականն է, որը դուրս է գալիս ԱԱ-ի կիսաեզրափակիչ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում