Եղիսաբեթ Երկրորդը երկրորդ կորուստն է ունեցել արքայազն Ֆիլիպի մահից հետո
Սատկել Է քորգի ցեղատեսակի շան քոթոթներից մեկը՝ Ֆերգյուս անունով, որը Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն նվիրել Էին ներկայում հանգուցյալ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հիվանդ եղած ժամանակ: Այդ մասին հաղորդել Է Hello հրատարակությունը:
Ֆերգյուսը տաքսիի եւ քորգիի խառնուրդ Էր, նրան կոչել են թագուհու հանգուցյալ հորեղբոր պատվին: Շան սատկելու մասին հաղորդագրությունը հայտնվել Է այն բանից հետո, երբ հայտնի Է դարձել Եղիսաբեթ Երկրորդի՝ իր նստավայր՝ Շոտլանդիայի Բալմարալ դղյակ մեկնելու մտադրության մասին, որպեսզի շարունակի պահել հանգուցյալ ամուսնու սուգը, նշում Է «Գազետա.Ռու»-ն:
Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսնուն հողին են հանձնել ապրիլի 17-ին, Վինձորի դղյակի Սբ. Գեւորգ մատուռում:
Եղիսաբեթ Երկրորդի վախճանվելուց հետո արքայազն Ֆիլիպին կվերահուղարկավորեն Գեւորգ Վեցերորդի հուշամատուռում՝ միապետի մարմնի հետ միասին: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ Եղիսաբեթ Երկրորդն ամուսնու մահից հետո պատասխանել Է «կարեկցանքի բարի խոսքերին»:
Կարծիքներ