«Բարսելոնան» վարկեր է վերցնում աշխատավարձերի պարտքերը փակելու համար
Goldman Sachs ներդրումային բանկը «Բարսելոնային» կտրամադրի 500 միլիոն եվրո վարկ: 100 միլիոն եվրոն կօգտագործվի խաղացողներին աշխատավարձի պարտքերը մարելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արդեն 100 միլիոն եվրոյի վարկ է ձևակերպել ամերիկյան բանկում։ Կորոնավիրուսային համաճարակի սկզբից ակումբի խաղացողները մի քանի անգամ համաձայնվել են աշխատավարձի ժամանակավոր կրճատման հետ: Այնուամենայնիվ, ակումբի ֆինանսական դրությունը մնում է անկայուն:
Կարծիքներ