ՀՀ մաքսային կետ-բաժիններում ապրանքների մաքսային հայտարարագրման և բացթողնման մաքսային գործառնությունների վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահի
2021թ-ի հուլիսի 2-ի թիվ 655-Լ հրամանի հրամանի համաձայն, հուլիսի 13-ից
սկսած Հայաստանի Հանրապետության Բագրատաշենի, Գոգավանի-
Պրիվոլնոյեի, Այրում-Ջիլիզայի, Բավրայի և Մեղրիի մաքսային կետ-բաժիններում
կարող են իրականացվել բացառապես անձնական օգտագործման
ապրանքների, արտահանում, վերաարտահանում, «ժամանակավոր
արտահանում», «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով
հայտարարագրված և (կամ) մաքսային տարանցում մաքսային ընթացակարգով
հայտարարագրված ապրանքների մաքսային հայտարարագրման և բացթողնման մաքսային գործառնությունները: Նշված ընթացակարգերից տարբերվող մաքսային ընթացակարգերով անձնական օգտագործման ապրանք չհանդիսացող ԱՏԳ ԱԱ 01-08 ապրանքային խմբերում դասակարգված (կենդանի կենդանիներ, ձկնեղեն, մսամթերք, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն և այլն) շուտ փչացող ապրանքների մաքսային
հայտարարագրման և բացթողնման մաքսային գործառնությունները նույնպես
կիրականացվեն մաքսային կետ-բաժիններում:
Մյուս բոլոր այլ դեպքերում՝ մաքսային հայտարարագրման և բացթողնման
մաքսային գործառնությունները կիրականացվեն Պետական եկամուտների
կոմիտեի այն կառուցվածքային ստորաբաժանումում, որի գործունեության
տարածքն ընդգրկում է տեղափոխվող ապրանքների նշանակման վայրը կամ
ՊԵԿ այն կառուցվածքային ստորաբաժանումում, որը հանդիսանում է մաքսային
կետ-բաժինն ընդգրկող մաքսատուն-վարչությունը՝ ТТ ИМ տեսակի մաքսային
տարանցում մաքսային ընթացակարգով սահմանված կարգով լրացված
մաքսային հայտարարագրի հիման վրա:
Կարծիքներ