Տոկիոյի օլիմպիադայում COVID-19-ի 8 նոր դեպք է գրանցվել

Տոկիոյի օլիմպիադայում COVID-19-ի 8 նոր դեպք է գրանցվել

Տոկիոյում Օլիմպիադայի կազմկոմիտեն կորոնավիրուսով վարակվելու առնվազն 8 նոր դեպք է արձանագրել, որոնցից մեկը՝ մարզիկի մոտ: Այս մասին ասված Է հուլիսի 21-ին Խաղերի կազմկոմիտեի կայքում հրապարակված զեկույցում։

Նշվում է, որ հիվանդների ՊՇՌ-թեստերի դրական արդյունքները ստացվել են հուլիսի 19-ին և 20-ին:

Հուլիսի 1-ից Տոկիոյում հայտնաբերվել է օտարերկրացիների և ճապոնացիների շրջանում վարակվելու 81 դեպք, որոնք կապ ունեն խաղերի անցկացման հետ, այդ թվում՝ մարզիկների, անձնակազմի և պատվիրակությունների անդամների: Բացի այդ, կորոնավիրուսի չորս դեպք է արձանագրվել մարզիկների և հավաքականների անձնակազմի մոտ, որոնք տեղակայված են եղել Տոկիոյի սահմաններից դուրս գտնվող մարզական ճամբարներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում