Մահացել է դերասան, ռեժիսոր և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն

Մահացել է դերասան, ռեժիսոր և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն

Վրաստանում 84 տարեկան հասակում մահացել է դերասան, ռեժիսոր և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն։ Այս մասին հայտնում է վրացական «Մտավարի արխի» հեռուստաընկերությունը՝ չնշելով մահվան պատճառը։

Վախթանգ Կիկաբիձեն աշխատանքի է անցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայում 1959 թվականին։ 1966 թվականին միացել է «Օրերա» վոկալ-գործիքային անսամբլին, 1967 թվականին՝ դարձել նրա մենակատարը։

Կիկաբիձեն իր դեբյուտը կինոյում կատարել է 1966 թվականին։ Նկարահանվել է «Հանդիպում լեռներում», «Մի՛ լացիր», «Վերիյսկի թաղամասի մեղեդիները», «Միմինո» և շատ այլ ֆիլմերում։

2020 թվականին Վախթանգ Կիկաբիձեն Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից։

2008 թվականից նա հրաժարվել է համերգներից Ռուսաստանում՝ 2008 թվականի օգոստոսին ռուսական զորքերի՝ Հարավային Օսիա մտնելու պատճառով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում