Ռոնալդուն մոտ ժամանակներս բուժզննում կանցնի Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի համար

Ռոնալդուն մոտ ժամանակներս բուժզննում կանցնի Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի համար

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ ժամանակներս բուժզննում կանցնի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասր» ակումբի համար: Այս մասին հայտնում է CBS Sports-ը:  Աղբյուրի փոխանցմամբ, 37-ամյա ֆուտբոլիտը երկու տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ, որի համաձայն 70 մլն եվրո կստանա մեկ մրցաշրջանի ընթացքում:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ռոնալդուի ձեռքբերումը Սաուդյան Արաբիայում դիտարկվում է որպես հնարավորություն ԱԱ-2030-ն անցկացնելու համար: «Ալ-Նասրը» մտադիր է նաև անվճար պայմանագիր կնքել «Չելսիի» կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեի հետ, որի պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում:

«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի հետ պայմանագիրը խզել է 2022 թվականի նոյեմբերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում