Ուկրաինայի հինգ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի հինգ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի հարավարևելյան, հյուսիսային և կենտրոնական հինգ շրջաններում օդային տագնապի մասին է հայտարարվել։ Այս մասին են վկայում բնակչությանը ահազանգելու պաշտոնական ռեսուրսի տվյալները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Պոլտավայի, Խարկովի և Չերկասիի մարզերում հնչել են շչակներ, գրեթե կես ժամ հետո ահազանգը չեղարկվել է։ Ըստ ուկրաինական Zerkalo Nedeli հրատարակության՝ պայթյուններ են տեղի ունեցել Խարկովի և Սումիի շրջաններում, մինչդեռ վերջիններիս մոտ նախազգուշացումներ չեն եղել։

Հինգշաբթի ավելի վաղ օդային տագնապ է հայտարարվել Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Նիկոլաևի և Խարկովի մարզերում։ Միջադեպերի մասին հաղորդումներ չեն եղել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում