ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել պայքարել կորոնավիրուսի դեմ և իրենց ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության
Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ լարվածության սրացումից և ռեսուրսները ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարին։
Այս մասին ասված է ԵՄ՝ արտաքին հարցերով և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցչի հայտարարության մեջ՝ գրում է «Եվրոպական ճշմարտությունը»:
«Սա հրադադարի ծանր խախտում է, որն ընդգծում է ԵԱՀԿ դաշտային մոնիտորինգը վերականգնելու անհապաղ անհրաժեշտությունը պայմանները թույլ տալուն պես:
ԵՄ-ն կողմերին կոչ է անում խստորեն պահպանել հրադադարը, էներգիան և ռեսուրսները ուղղել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին, վերականգնել էական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության», – ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ