Իջևանի ոստիկանները բնապահպանական օրինախախտումներ են հայտնաբերել
Բնապահպանական ոլորտի օրինախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով Իջևանի ոստիկանները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ծառայողների հետ, պարբերաբար իրականացնում են ուժեղացված ստուգայցեր։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Բաժնի սպասարկման տարածքի տարբեր հատվածներում քրեական հետախույզներն, ըստ աղբյուրի, հայտնաբերել են պայթածուխ պատրաստելու տարաներ և 10 խորանարդ մետրից ավելի փայտանյութ, փայտածուխով լցված մի քանի տասնյակ պարկ։ Փայտածուխ հայտնաբերվել է նաև տարաներում։
«Տերերը չեն ներկայացրել հայտնաբերվածի օրինականության վերաբերյալ փաստաթղթեր։ Ուժեղացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է նաև մոտ 12 խմ փայտանյութով բարձված «Զիլ» բեռնատար, որի վարորդը` Իջևանի 37-ամյա բնակիչը, բեռի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել։ «Զիլը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են», ասված է ոստիկանության հաղորդագրությունում։
Կարծիքներ