Ջիբրալթարն աշխարհում առաջինն է, որտեղ ամբողջովին ավարտել են մեծահասակ բնակչության պատվաստումը

Ջիբրալթարն աշխարհում առաջինն է, որտեղ ամբողջովին ավարտել են մեծահասակ բնակչության պատվաստումը

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենքոկը հայտարարել է, որ Ջիբրալթարն աշխարհում առաջինն է ավարտել մեծահասակ բնակչության կորոնավիրուսի դեմ պատվաստումը:

«Ջիբրալթարը երեկ դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն ավարտեց մեծահասակ բնակչության պատվաստումների ծրագիրը»,- ասել է Հենքոկը:

Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք հանդիսացող Ջիբրալթարում ապրում է շուրջ 34 հազար մարդ: Պատվաստումների ծրագրին  կարող են մասնակցել նաև այնտեղ բնակվող օտարերկրյա քաղաքացիները:

Բրիտանիայում պատվաստումներն իրականացվում են AstraZeneca-ի և Pfizer-ի պատվաստանյութով: Մինչ օրս արդեն պատվաստվել է ավելի քան 25 միլիոն մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում