Սիրիայի կառավարությունը պատրաստ է փոխանցել լիազորությունները. Ալ-Ջալալի
Սիրիայի կառավարությունը, որ ենթարկվում էր նախագահ Բաշար Ասադին, պատրաստ է վայր դնել իր լիազորություններն այն ժամանակ, երբ դրա կարիքը լինի։
Այս մասին Al Arabiya-ին հայտնել է վարչապետ Մուհամմադ Ղազի Ալ-Ջալալին։
Նրա խոսքով՝ իշխանության եկած զինված ընդդիմության հետ բանակցությունները շարունակվում են։
«Մենք պատրաստ ենք փոխանցել մեր լիազորություններն անմիջապես, երբ մեզ այդ մասին խնդրեն»,- ասել է նա։
Ալ-Ջալալին ընդգծել է, որ ներկայում առաջնահերթությունը սիրիացիներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելն է։
Կարծիքներ