Թուրքիայում պայթյունից հետո 49 բանվոր մնացել է հանքում

Թուրքիայում պայթյունից հետո 49 բանվոր մնացել է հանքում

Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորում պայթյունից հետո 49 աշխատող արգելափակված է մնացել ներսում։ Այս մասին հայտնել է Բարթին նահանգի նահանգապետ Նուրթաջ Արսլանը։

Ավելի վաղ CNN Turk-ը հաղորդել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում եւ փլատակների տակ աշխատողներ են մնացել։ A Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ 300 մետր խորության վրա գտնվող պայթյունի վայրում գտնվել է 115 բանվոր, նրանցից մի քանիսը տարհանվել են։

Ըստ աղբյուրի՝ պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում