Վարչապետի անունը ձևափոխելու կամ այլ կերպ դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ. Ալեն Սիմոնյանը՝ «Հայաստան»-ի պատգամավորին․ Տեսանյութ
Այսօր՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:
Սեյրան Օհանյանին ուղղված հարցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը օգտագործեց «Նիկոլենք» արտահայտությունը, ինչին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և կոչ արեց կոռեկտ լինել:
«Վարչապետի անունը ձևափոխելու կամ այլ կերպ դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ: «Սրանից հետո տենց ա լինելու» նման հրահրող արտահայտություններից խնդրում եմ զերծ մնալ»,- ընդգծեց ԱԺ նախագահը:
Կարծիքներ