Վահան Քերոբյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ Ազատ գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի 9-րդ նստաշրջանին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2023 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ Ազատ գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի 9-րդ նստաշրջանին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, իսկ գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն»,-ասված է որոշման մեջ:
Կարծիքներ