Վաշինգտոնի մետրոյում հրաձգության հետևանքով տուժել է մեկ մարդ

Վաշինգտոնի մետրոյում հրաձգության հետևանքով տուժել է մեկ մարդ

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն քաղաքի մետրոյում հրազենային վիրավորում է ստացել մեկ մարդ:

Ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են ճանապարհային ոստիկանությունից։

«Հաստատվել է մեկ վիրավոր՝ հրազենային վնասվածքով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 1-ին  «Potomac Avenue» կայարանում։ Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել մեկ կասկածյալի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում