Բարսելոնայի խաղացող Ագուերոն խաղից հետո տախիկարդիայով հոսպիտալացվել է

Բարսելոնայի խաղացող Ագուերոն խաղից հետո տախիկարդիայով հոսպիտալացվել է

«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ավարտել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Ալավեսի» դեմ հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով El Chiringuito-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացին կրծքավանդակի շրջանում անհարմարություն ու գլխապտույտ է զգացել, նրա համար դժվարացել է շնչելը։ Մարզիկի մոտ ախտորոշվել է թեթև տախիկարդիա։ Հանդերձարանում բժիշկները նրան զննել են, որից հետո բժշկական արձանագրության պահանջով տեղափոխվել է հիվանդանոց։

Ագուերոն «Բարսելոնային» միացել է 2021 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է չորս հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում