Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների թիվը կրճատելու որոշման մասին
Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը այդ երկրում Ռուսաստանի դեսպան Թիմուր Էյվազովին տեղեկացրել Լյուբլյանայում ՌԴ դեսպանատան դիվանագիտական, վարչական և տեխնիկական անձնակազմի կրճատման որոշման մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Սլովենիայի գերատեսչության տարածած հաղորդագրությանը։
«Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեսպանին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիվանագիտական և վարչական անձնակազմի թվաքանակի կրճատման մասին՝ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Լյուբլյանայի հաշվարկներով Սլովենիայում կմնան նույնքան աշխատակից, որքան Ռուսաստանում Սլովենիայի դիվանագիտական ներկայացուցչությունում։
Կարծիքներ