Աֆղանստանում ամերիկյան զորքերի պահպանումը կնշանակի շարունակել պատերազմը թալիբների հետ
Աֆղանստանում ամերիկյան ներկայության հնարավոր պահպանումը կնշանակի թալիբների հետ պատերազմի շարունակություն, Ջո Բայդենը չէր պատրաստվում համաձայնել այդպիսի շարունաության: ТАСС-ի հաղորդմամբ՝ այս հայտարարությունը երեքշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցի ժամանակ արել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին ՝ մեկնաբանելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, թե ժամանակին Բայդենին խորհուրդ են տվել ամբողջությամբ չհանել ամերիկյան զորքերը Աֆղանստանից:
Պսակին մի քանի անգամ խոստովանել է, որ Բայդենին տրվել են «առաջարկությունների շարք» Աֆղանստանում հնարավոր հետագա գործողությունների վերաբերյալ: «Ես այս ամբիոնից նման մանրամասներ չեմ ներկայացնի: Սա մասնավոր զրույցներ են, խորհուրդներ ԱՄՆ նախագահին: Ի վերջո, անկախ խորհրդի բովանդակությունից, մենք խոսում ենք նրա որոշման մասին, նա գլխավոր հրամանատարն է: նա նախագահ է, նա է որոշում, թե ինչն է բխում ազգային շահերից: կարծում է, որ մենք պետք է ավարտենք պատերազմը Աֆղանստանում», - ասել է Սպիտակ տան խոսնակը:
Կարծիքներ