Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայի մարտի 10-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 2313.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.16%-ով և կազմել 8867.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 2077.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.51%-ով և կազմել 22684.00 դոլար, անագի գինը նվազել է 1.88%-ով և կազմել 22912.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.24%-ով և կազմել 2937.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.69%-ով և կազմել 73127.25 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34180.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
Կարծիքներ