ԱՄՆ վարչակազմը մերժում է Ռուսաստանի դեսպանատունը փակելու կոչերը
Ամերիկյան վարչակազմը համաձայն չէ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը փակելու և ռուս ուսանողներին ԱՄՆ տարածքից արտաքսելու վերջին կոչերին, որոնք հնչել են որոշ տեղական պաշտոնյաների շուրթերից։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
«Միացյալ Նահանգները կարծում է, որ մեզ համար շատ կարևոր է դեսպանություն ունենալ Մոսկվայում, իսկ ձեզ համար՝ Վաշինգտոնում: Մեզ հիմա պետք է ավելի շատ երկխոսություն»,- ընդգծել է նա։
Կարծիքներ