Բելառուսները բողոքի ցույցերի են դուրս եկել․ իշխանություններն արգելափակում են համացանցը
Ուրբաթ օրը Բելառուսի շատ քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս եկան կենտրոնական փողոցներ՝ բողոքելու ընդդեմ քաղաքական ակտիվիստների, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Սերգեյ Տիխանովսկու, Վիկտոր Բաբարիկոյի, Նիկոլայ Ստատկևիչի և այլոց ձերբակալության:
Նախօրեին Մինսկում նույնպես քաղբանտարկյալների հետ համերաշխության աննախադեպ հանրահավաք էր տեղի ունեցել, որին հազարավոր մարդիկ էին մասնակցում:
Այսօր կրկին մարդիկ Մինսկի կենտրոն են դուրս եկել: Ինչպես նշում է «Խարտիա 97» պորտալը, Մինսկի շատ շրջաններում և Բելառուսի այլ քաղաքներում իշխանությունները արգելափակում են համացանցը:
Կարծիքներ