Ռուս բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 926 բնակչի, այդ թվում՝ 119 երեխայի

Ռուս բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 926 բնակչի, այդ թվում՝ 119 երեխայի

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները: Մաքրվել են 10.7 հա տարածք, 9.3 կմ ճանապարհ, ստուգվել է 35 շենք, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 2237 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, Արցախում ականազերծման ժամանակ (2020-ի նոյեմբերի 23-ից) չպայթած զինամթերքից մաքրվել են 299.7 հա տարածք, 117.7 կմ ճանապարհ, 487 բնակելի շենք, այդ թվում ՝ սոցիալական նշանակության 14 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 11310 պայթյունավտանգ առարկա: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի ԱԻՆ ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումներն ու փոխանցումը:  

Թեժ գիծը շարունակում է տեղեկություն հավաքել հակամարտության ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ: Աշխատանքի սկզբից ի վեր ստացվել է 543 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:

Ռուս բժիշկների բրիգադը Կաղարծի գյուղում ամբուլատոր և պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել 24 բնակչի, այդ թվում՝ 4 երեխայի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 926 բնակչի, այդ թվում՝ 119 երեխայի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում