Վրաստանը Հնդկաստանից ժամանած բոլոր անձանց համար երկշաբաթյա կարանտին է սահմանել
Հնդկաստանից Վրաստան ժամանող բոլոր անձինք պետք է ներկայացնեն բացասական ՊՇՌ թեստ՝ կորոնավիրուսի վերաբերյալ, որն անցկացվել է վերջին 72 ժամվա ընթացքում, ինչպես նաև անցնել 2-շաբաթյա կարանտին՝ իրենց հաշվին:
Ըստ Վրաստանի կառավարության՝ կարանտինից չեն ազատվում նույնիսկ այն անձինք, ովքեր ավարտել են պատվաստումների ամբողջական կուրսը: Խստացվել են Հնդկաստանից երկիր մուտք գործելու պայմանները ինչպես Վրաստանի քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների համար:
Կարծիքներ